Ներկայումս անցողական ժամանակի ամէնածանր երկունքի մէջն է գտնւում մեր երկիրը։ Նա ինչպիսի ահեղ ու փոթորկալից շրջաններից էլ անցնելու լինի ինչ տագնապների էլ ենթարկուի, այնուամէնայնիւ «ակնկալութեան զաւակը» ծնելու է։ Սա բնական օրէնք է. Անխուսափելին է, ճակատագրական հրամայականն է։ Սակայն ոչ պակաս բնական օրէնք է եւ այն հանգամանքը, որը մարդկութեան հասակի ամբողջ պատմութեան ընթացքում, անհերքելի փորձերով մեզզ ստիպել է ծննդկանի առջեւ խոնարհուիլ, նրա բոլոր ցաւերի, ջղաձգութիւնների ամէնաճշգրիտ դարմանը հայթայթել, որպէս զի նորածինը լինի կանոնաւոր, առողջ, բնական։ Ինչ ճշմարիտ է մի անհատի համար, նոյնը աւելի եւս ճշմարիտ է անհատների հմախմբութեան - մի երկրի, ներկայ դէպքում, մեր երկրի համար։ Սակայն իրերի դրութիւնը այնպիսի կաշկանդումների մէջ է դրել մտածողին ու գործողին, որ ակամայից սեւ մտքերը պատում են քեզ եւ սկսում ես հակառակ ինքնայուսադրութեանդ, յուսախաբութեան մէջ ընկնել եւ հաւատալ, որ «ակնկալութեան զաւակը» եթէ ոչ վիժելու, գէթ ցաւագար է ծնելու։ Ինչու՞։ -Որովհետեւ նա, օրին անարդար իրաւակարգը դրել է կառք վարելու պաշտօնի մէջ։ Այսօր կոչւում է մեր երեխայի մանկաբարձը լինելու մեր երկրի գործը վարելու։ Սա եթէ պախարակելի էլ չլինի, սակայն եւ գովելի էլ չէ։ Ինչու՞։ -Որովհետեւ այնպէս էին հրամայել վարագոյրի ետեւում թագնուած մի քանի պատուելիներ, կուզէ՛ք ասէք՝ շէրիաթճիներ։ Պ. Բիւզանդ Քէչեան Ղալաթիոյ խորհրդարանի մէջ պիտի քւէարկէր եկեղեցու փակումը միթինգների համար։ հասարակական աստիճանի ցած խաւերում եղող մի քանի անծանօթներ սոփայեցին ու թոյլ չտուեցին։ Ինչու՞։ -Որովհետեւ այդպէս էին հրամայել վարագոյրի յետեւում թագնուած մի քանի գործիչներ, կուզէք ասէք՝ ինքնակոչներ։ Եւ այս ամէնը կատարւում է ժողովրդի անունով, այն ժողովրդի, որը գործին անտեղեակ, որպէս հանդիսատես՝ նայում է, վրդովւում, գլուխը շարժում ու անցնում։ Այժմ ասացէք, խնդրեմ, ի՞նչ պիտի լինի սրա հետեւանքը։ սրանից յետոյ մենք կարո՞ղ պիտի լինենք ասելու, թէ մեր «ակնկալութեան զաւակը» ծնուելու է առողջ ու նորմալ։ Անշուշտ ոչ. Որովհետեւ այս կասակարգային կռիւը, ինչպէս ոմանք սիրում են ասել, դասակարգային կռուի ազնիւ զէնքերով չէ վարւում, այլ վարւում է դէմագոգօրէն՝ խուժանավարական եղանակով, այսինքն՝ շագանակը կրակից հանում է ոչ թէ դէմոսը, ոչ թէ կազմակերպուած մարմինների ձեռքով, այլ, երկու կողմից եւս, խուժանի ձեռքով, որը թէեւ տգէտ, բայց այն աստիճան անկեղծ չէ, որ միշտ էլ շագանակը թելադրողին յանձնի։ Նա՝ խուժանը, որքան եռանդուն կերպով թեքուի դէպի լաւը, նոյնքան դիւրութեամբ եւս թէքուել գիտէ դէպի վատը, յոռին։ Նա անգիտակից շինարար ոգին է, որպէս եւ անգիտակից կործանարար ոգին։ Նա էր, որ Հռովմում սուսերամարտների վրայ եղած բռնութեան պատճառով Սպարտակի գլխին հաւաքուած երկու տարի շարունակ հսկայական գործեր կատարեց, սակայն եւ նա էր, որ Գալիլէի խարոյկի վրայ իր խանձողը նետեց։ Նա էր, որ Մովսէսին ստիպում էր Փարաւոնի լուծի տակից մէկ օրով առաջ ազատուել, սակայն նա էլ էր, որ սոխ ու սխտորի համար Մովսէսին դէպի Փարաւոնի լուծն էր հրում։ Նա էր, որ ֆրանսիական յեղափոխութեան ժամանակ Պասթիլը կործանեց, սակայն նա էր, որ նոյն այդդ Պասթիլը կործանելուց անմիջապէս յետոյ երկրի համար նախատինք եղաւ իր շոֆֆերական արարքներով։ Նա էր, որ Ռուսաստանում յեղափոխութեան առաջին օրը յեղափոխականների հետ միացած հրաշքներ գործեց եւ ցարական կառավարութիւնը սարսեցրեց, սակայն նա նէ էր, որ երկրորդ օրը Նիկոլա ցարի մո Նոպոլի օղին խմելով՝ յեղափոխականներին կոտորեց, երկրի ահագին հորստութիւնը հրի ճարակ տրուեց։ Եւ վերջապէս՝ միթէ նա չէ՞, որ Պոլսի ամէն քայլափոխում ձեր աչքի առջեւ երբեմն համիտականութեան դէմ է, երբեմն թեր։ նա յեղյեղուկ է, այլայլելի, փոփոխամիտ Է։ ուստի նա չէ այն ազդակը, որով պիտի արուի երկրի մէջ եղած դասակարգային եւ այլ կռիւները։ Եւ նրան կառչողը, նրանով գործ կատարողը ոչ թէ գործիչ է, կամ քաղաքական կուսակցութիւն է, այլ բառի ամէնալայն իմաստով դէմագոգ, խուժանավար։ Իսկ այդպիսիններին ժողովուրդ անունը տալ, նշանակում է ծիծաղել նրանց վրայ, որոնցից իսկապէս կազմուած է ժողովուրդը,-իր անձնական օգտին հասնելու համար համայնաբար գործողը։ Հարցը դնում ենք շեշտակի իր կողքին վրայ. -Ինչպէ՞ս պէտք է կռուել։ Ասել մեր երկրի մէջ կռիւ չկայ, դա կատարեալ անմտութիւն է, դա Արզուեան-Խմբակի տրամաբանութիւնն է, որը կռիւը չէ ընդունում որպէս երկրի մէջ եղած կաթէգորիաների ծննդեան հետեւանք, սակայն յանուն դասակարգի իր պատգամաւորն է ուղարկում Օրամանեանի մօտ, այնպէս, ինչպէս խօսքի ազատութիւն է քարոզում իր Ահմեդի տոպրակ «ծրագրի» մէջ, բայց եւ իր քաջամարտիկ Սեւ-Հողերցուն զէնքը ձեռքին մի քանի վարձկանների հետ «Կավռոշի» վրայ է ուղարկում։ Ակամայից, հայկական այն ասածը, թէ «կատուն էլ է աղանձ ուտում», մարդուս միտն է գալիս։ Բայց անցնինք։ Այո՛, մեր երկրում դասակարգային կռիւը կայ եւ հետզհետէ սկսում է լայն ծաւալ ստանալ։ Կան մեր երկրում պարլամենտ եւ քաղաքական կուսակցութիւններ, աւելացրէք դրա վրայ Ազգ. Ժողովը, որը միեւնոյն ստորոգելիները ունի, ինչ որ պարլամենտը։ Քաղաքական կուսակցութիւնը, եթէ իրօք հրապարակ է եղել որպէս մի որոշ դասի իդէօլոգ, նա օրինական ճանապարհով պէտք է աշխատի իր ձեռքը ձգել այն բոլոր ազդակները, որով նա գերակշիռ, ձայն ունենալ կարողանայ այդ հաստատութիւնների մէջ եւ այնտեղ թէ ստեղծագործեալ եւ թէ գործադրող պաշտօնավարութիւնները (ֆօնքսիոն) մղի ըստ իւր աշխարհահայեացքի։ Սա ինքը հէնց դէմոկրատականութիւնն է, որով էլ պէտք է անպայման առաջնորդուի քաղաքական կուսակցութիւնը։ դրանից դուրս չկայ նրա համար մի ուրեւէ ուղի։ Իսկ եթէ արհեստական ուղիներ կընտրուի, որը անկասկած պիտի անցնի դէմագոգութեան շրջանագծով, այդ բնաւ չի տանիլ մեր երկիրը թէ նրա ընդհանրական եւ թէ ազգային գործերը, դէպի շինարարութիւն, այն անպայման կը տանի դէպի կործանում։ Մեր կուսակցութեան գործելակերպը, կռիւը Դէմոսի կանոնաւոր կազմակերպուած դէմոկրատականութեան միջոցով պէտք է լինի, այլապէս զանազան անկիւններից անգիտակ, անկազմակերպ մարդիկ հրապուրել եւ նրանցով թէկուզ ամէնամեծ գործը կատարել. Մոմենտի պատեհութիւնը կը լինի միմիայն, որովհետեւ նրանք ընդունակ են աջով շինածը ձախով քանդելու, հետեւաբար այդպիսիների վրայ կռթնել, նշանակում է րոպէի յաղթութիւնը տանել, այլ խօսքով խուժանավարել։ Դէմոկրատականութիւնը,-ահա այն անշեղ միջոցը, որը մեր քաղաքական կուսակցութիւնների ամէնաապահով ուղին է իրենց նպատակին հասնելու համար։ Հեռո՜ւ դէմագոգութիւնը։ «Արեւելք», 13 յուլիսի 1910 թ.